“Ամերիաբանկը” նախատեսում է կրկնապատկել լիզինգային պորտֆելը

07.05.2010 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկն” ընթացիկ տարվա 4 ամսում ապահովել է լիզինգային գործառնությունների ծավալային աճ մոտ 100 %-ով:

Բանկի լիզինգային գործառնությունների ծավալը 2009 թվականին աճել է 147 %-ով եւ նախորդ տարեվերջին լիզինգի պորտֆելը կազմել էր 361 մլն դրամ: Ընթացիկ տարվա չորս ամսվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 721 մլն դրամ, որից 45%-ը  բաժին է ընկնում հանքարդյունաբերության, 35%-ը` շինարարության,  իսկ 20%-ը` սննդի արդյունաբերության, առողջապահության, առևտրի եւ ծառայությունների ոլորտներին:

“Ամերիաբանկը” նախատեսում է 2010թ. շարունակել ակտիվորեն հանդես գալ լիզինգային գործառնությունների իրականացմամբ եւ մինչև երրորդ եռամսյակի ավարտը կրկնապատկել պորտֆելը, այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին բանկում:

Դիտում՝ 11795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW