Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիա» ընկերությունը խորհրդատվություն է տրամադրելու Զարգացման հայկական գործակալությանը (ԶՀԳ) Հայաստանում արտահանման խթանման եւ ձեռնարկատիրական զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Ամերիա» ՓԲԸ-ում, ռազմավարությունը մշակվելու է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրած միջոցներով: 2010թ. արտահանման խթանման ռազմավարության մշակման ընթացքում «Ամերիա»-ն կհետազոտի Հայաստանի արտահանման պոտենցիալը եւ մրցակցային դաշտը, ինչպես նաեւ կմաշկի արտահանման զարգացմանն ուղղված հնարավոր լուծումներ: Ընկերությունը կիրականացնի արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների մրցունակության եւ պատրաստվածության բարձրացմանն ուղղված գործիքների մշակում եւ ծրագրերի նախաձեռնում` միջազգային լավագույն փորձի հիման վրա: Նախապես ընտրված արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների համար կկատարվի թիրախային շուկաների ընտրություն եւ կցուցաբերվի աջակցություն` թիրախային շուկաների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով: Tweet Դիտում՝ 10716