«Շանհայ Էքսպո 2010»-ում ՀՀ տաղավարն արժանացել է կազմակերպիչների բարձր գնահատականին

04.05.2010 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ցուցասրահի թեման արժանացել է «Շանհայ Էքսպո 2010» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչների բարձր գնահատականին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ տաղավարի կազմակերպչական կոմիտեում, «Շանհայ Էքսպո 2010»-ի թեմաների զարգացման հետազոտական դեպարտամենտի տնօրեն Ջի Լյուդը Հայաստանի ելույթն անվանել է «պարզապես հիասքանչ»:

«Հայաստանը աշխարհի 192 երկրներից միակն է, որը պատմում է ոչ միայն իր մասին, այլեւ աշխարհին առաջարկում է փոխվել եւ կառուցել նոր քաղաք»,- ընդգծել է Ջի Լյուդը:

Շանհայ Էքսպո 2010 On-line-ի առաջխաղացման դեպարտամենտի ղեկավար Չեն Խուանի գնահատմամբ, «192 երկրներից վիրտուալ ցուցասրահ կարողացել են ներկայացնել միայն 20-ը, այդ թվում նաեւ` Հայաստանը»:

«Աշխարհի քաղաքը ներկայացնել Շանհայ-on-line համակարգում 3D-վիրտուալ իրականության մեջ` եզակի գաղափար է եւ լուրջ խնդիր, որը թիմը լուծել է արժանապատվորեն: Կասկած չկա, որ այդպիսի ներուժով Հայաստանն անպայման կիրականացնի իր վիրտուալ նախագիծը` օրինակ ցույց տալով բազմաթիվ այլ երկրների»,- ասել է Չեն Խուանը:

Հայկական տաղավարի նկարները հասանելի են այստեղ. http://www.bravo.am/news/ashxarhi-qaxaq/:

Դիտում՝ 15363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW