Հայաստանում ստեղծվում է Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա

04.05.2010 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» ու Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի /ՓՄՁ ԶԱԿ/ համատեղ ջանքերով Հայաստանում կստեղծվի Առեւտրի ֆինանսավորման ակադեմիա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել են  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը եւ ՓՄՁ ԶԱԿ տնօրեն Իշխան Կարապետյանը:

Ակադեմիայում, որը կգործարկվի առաջիկա ամիսներին, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» առեւտրի ֆինանսավորման դեպարտամենտի փորձագետները հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներին կուսուցանեն առեւտրի ֆինանսավորման գործիքներին եւ նրբություններին, ինչպես նաեւ միջազգային առեւտրային գործառնությունների հետ կապված ընթացակարգերին: 

«Հայաստանը, ի տարբերությունը միջազգային առեւտրում ակտիվորեն ներգրավված ասիական երկրների մեծամասնության, պասիվ է համաշխարհային շուկայի հետ համագործակցության ոլորտում: Հայաստանյան ընկերությունները չունեն բավարար չափով փորձ եւ գիտելիքներ միջազգային առեւտրային գործառնությունների բնագավառում»,- ասել է HSBC խմբի առեւտրի ֆինանսավորման ծառայությունների եվրոպական տարածաշրջանում տնօրեն Սթյուարթ Նիվիսոնը:

Դիտում՝ 14488
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW