«HSBC Բանկ Հայաստանը» պարգեւատրել է իր հաճախորդներին

04.05.2010 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն» այսօր պարգեւատրել է առեւտրի ֆինանսավորման գործիքներից օգտվող իր լավագույն հաճախորդներին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս, HSBC խմբի առեւտրի ֆինանսավորման ծառայությունների եվրոպական տարածաշրջանում տնօրեն Սթյուարթ Նիվիսոնն այսօր Երեւանում պատվոգրեր է հանձնել բանկի հինգ լավագույն հաճախորդներին:

Հաղթողները բանկից նվեր կստանան նաեւ 1-ական մլն դրամ` առեւտրի ֆինանսավորման ծառայություններից հետագայում օգտվելու նպատակով: 

Մրցանակները հանձնվել են «Լավագույն հաճախորդ», «Լավագույն հաճախորդ` փաստաթղթային ակրեդիտիվներ», «Լավագույն հաճախորդ` բանկային երաշխիքներ», «Լավագույն հաճախորդ`ինկասո գործառնություններ», «Առեւտրի ֆինանսավորման ծառայությունների լավագույն նորեկ հաճախորդ» անվանակարգերում: 

«Չնայած նախորդ տարվա տնտեսական անկմանը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն» ապահովել է առեւտրի ֆինանսավորման պորտֆելի 40% աճ»,- ասել է բանկի գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը` հավելելով, որ այս տարի բանկը $400 հազարի տեխնոլոգիական ներդրումներ կկատարի առեւտրի ֆինանսավորման ուղղությամբ:

ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը հույս է հայտնել, որ բանկը շեշտը կդնի արտահանման ֆինանսավորումը, ինչը նրա ֆինանսական գործիքները կդարձնի ավելի պահանջված:

Դիտում՝ 13723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW