«Ամերիաբանկը» ներկայացրեց “Կառուցվածքային” ավանդի մանրամասները

23.04.2010 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկի» կողմից առաջարկվող “Կառուցվածքային” ավանդի նվազագույն գումարը կազմում է $ 40 000:
 
«Ամերիաբանկի» մամուլի ծառայությունից այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին, որ ՀՀ ֆինանսական այս նոր ծառայությունը  նախատեսված է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար:

“Կառուցվածքային” ավանդից ստացվող եկամուտը բաղկացած է երկու մասից. առաջին մասն իրենից ներկայացնում է հիմնական եկամուտը, որը ստացվում է  ավանդական բանկային ավանդի ներդրումից` ֆիքսված տոկոսադրույքով, իսկ երկրորդ մասն իրենից ներկայացնում է հավելյալ եկամուտ, որը ձևավորվում է միջազգային շուկաներում` բազային ակտիվների գնի փոփոխությունից: Որպես ակտիվներ դիտարկվում են նավթը, ոսկին, Դոու-Ջոնսի ինդեքսը և այլն: Հավելյալ եկամուտը կազմում է ակտիվի գների նախանշված փոփոխության հաշվին ձևավորված եկամտի որոշակի մասը եւ որոշվում է ներդրման պահին մասնակցության գործակցի սահմանման միջոցով, որը սահմանում է բանկը` օրական կտրվածքով: Այս գործակցի սահմանումը բանկին թույլ է տալիս կառավարել իր ռիսկերը: Ակտիվի ֆիքսված տոկոսադրույքը կազմում է 1-5 %, և այն ընտրում է հաճախորդը, որից ելնելով բանկը սահմանում է տվյալ ակտիվի մեջ նրա մասնակցության գործակիցը:

«Ամերիաբանկն» առաջարկում է երկու տիպի կառուցվածքային ավանդ` աճի և նվազման: Աճի ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի աճից ստացված եկամուտը գերազանցում է հիմնական եկամտին, որը հաշվարկվում է ֆիքսված տոկոսադրույքով, իսկ նվազման ավանդի դեպքում հավելյալ եկամուտը վճարվում է, երբ ակտիվի արժեքի նվազումից ստացվող եկամուտ բացասական է: Երկու դեպքում էլ «Ամերիաբանկն» ապահովում է հիմնական եկամտի ստացմանը զուգահեռ նաև հավելյալ եկամտի ստացումը` համաձայն ավանդի ներգրավման պայմանագրում ամրագրված պարտավորության:

Դիտում՝ 13250
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW