ՀՀ վարչապետը հայտարարել է նոր վարկեր ներգրավելու կառավարության մտադրության մասին

22.04.2010 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցություններ վարել նոր վարկերի ներգրավման ուղղությամբ:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է այսօր Երեւանում կայացած կառավարության նիստում:

Նա ասել է, որ կառավարությունը ներգրավելու է նոր վարկեր, որոնք խթանելու են տնտեսական աճը, եւ դրանք մարելու է տնտեսվարող սուբյեկտների շահույթների հաշվին:

Տիգրան Սարգսյանն օրինակ է բերել Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը, որի շինարարության համար կառավարությունն արտաքին աղբյուրներից ներգրավել է $247 մլն: «$247 միլիոնանոց վարկն ամբողջությամբ վճարվելու է հենց կայանի կողմից, որովհետեւ ինքնարժեքի հաշվարկի մեջ այդ պարտքը ներառված է: Դա նշանակում է, որ պարտքային այդ բեռը բյուջեի վրա չի ծանրանալու»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ ՀՀ Ֆինանսների նախարարության հաշվարկներով, կառավարության կողմից ներգրավված եւ մասնավոր հակաճգնաժամային միջոցառումներին ուղղված միջոցներից շուրջ $800 մլն-ը հատուցվելու է մասնավոր հատվածի կողմից, քանի որ տեղաբաշխվել է ընկերություններում ու բանկերում որպես վարկ: 

Նրա խոսքերով, կառավարությունը պետք է վարի տնտեսական աճի խթանման եւ տնտեսության դիվերսիֆիկացման ավելի ակտիվ քաղաքականություն` ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների վրա արտաքին ռիսկերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով:

Դիտում՝ 14157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW