«Արմավիա»-ն վերսկսում է Երեւան-Թբիլիսի-Երեւան կանոնավոր չվերթները

22.04.2010 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ապրիլի 23-ից «Արմավիա»-ն կվերսկսի Երեւան-Թբիլիսի-Երեւան կանոնավոր չվերթները:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունում, ինքնաթիռները Երեւանից Թբիլիսի եւ հակառակ ուղղությամբ չվերթ կկատարեն օրական երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան:

Երեւան-Թբիլիսի-Երեւան տոմսի արժեքը հաստատված է եվրոյով եւ կազմում է €122 (շուրջ 66 500 դրամ):

Այս չվերթները «Արմավիա»-ն դադարեցրել էր 2010թ. հունվարի 16-ից: Ավիաընկերությունը դա բացատրել էր այդ ուղղությամբ տոմսերի պահանջարկի սեզոնային անկմամբ:

Դիտում՝ 11535
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW