Հայաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը Եվրոպայի հետ

21.04.2010 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արմավիա»-ն կվերսկսի չվերթները դեպի Ամստերդամի եւ Ցյուրիխի օդանավակայաններ, որոնք դադարեցվել էին ապրիլի 15-ին:

«Արմավիա»-ի Երեւան-Ցյուրիխ եւ Երեւան-Ամստերդամ չվերթները կկայանան, համապատասխանաբար, ապրիլի 22-ին եւ ապրիլի 25-ին: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, այդ չվերթները կանոնավոր են, եւ արտահերթ չվերթների սուր անհրաժեշտություն չկա:

British Midland International ավիաընկերության երեւանյան ներկայացուցչության PR-մենեջեր Էրիկ Գյոզալյանը հայտնել է, որ ապրիլի 15-ից հետաձգվել է Երեւան-Լոնդոն 2 չվերթ, նույնքան էլ` հակառակ ուղղությամբ: «Երեւանի եւ բրիտանական մայրաքաղաքի միջեւ օդային հաղորդակցությունը նախատեսվում է վերսկսել այսօր երեկոյան, սակայն նոր հետաձգումները բացառված չեն»,- ասել է նա:

«Չեխական ավիաուղիներ»-ի երեւանյան ներկայացուցչությունում հայտնել են, որ ավիաընկերությունը մտադիր է Երեւանից դեպի Պրահա չվերթները վերսկսել վաղվանից: Ապրիլի 15-ից սկսած` հետաձգվել է Երեւան-Պրահա 2 չվերթ, նույնքան էլ` հակառակ ուղղությամբ:

Austrian Airlines-ի մարքեթինգի մենեջեր Տաթեւ Սամվելյանը Մեդիամաքս-ին հայտնել է Երեւանի եւ Վիենայի միջեւ օդային հաղորդակցության վերսկսման մասին: «Երեւան-Վիենա այսօրվա չվերթն արդեն կատարված է, ավելի վաղ չէին կայացել 3 չվերթներ` ապրիլի 17-ին, 18-ին եւ 19-ին»,- ասել է Austrian Airlines-ի ներկայացուցիչը:

Դիտում՝ 10529
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW