«ՎՏԲ-Հայաստան Բանկը» միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրին

19.04.2010 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» նպատակային ծրագրին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը հայտարարել է, որ «մենք ուրախ ենք միանալ պետության նախաձեռնությանն ու երիտասարդ ընտանիքներին աջակցել սեփական բնակարան ձեռք բերելու գործում»: 

«Երիտասարդ ընտանիքն` մատչելի բնակարան» ծրագրի համաձայն, հիփոթեքային վարկ կարող են ստանալ այն ընտանիքները, որոնք համապատասխանում են հետեւյալ չափանիշներին.

- ամուսիններից մեկը 18-ից 30 տարեկան ՀՀ քաղաքացի է,
- ամուսինների ընդհանուր տարիքը չի գերազանցում 60-ը,
- ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը,
- երեխային միայնակ մեծացնող ծնողի տարիքը չի գերազանցում 30-ը:

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են դրամով, տարեկան 9.5-10% տոկոսադրույքով, որոնցից 2%-ը սուբսիդավորում է պետությունը: Այսպիսով, վարկառուն ստանում է հիփոթեքային վարկ 7.5-8%-ով: Վարկի մարման առավելագույն ժամկետը 20 տարի է, ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքը` 16 մլն դրամ, կանխավճարը` սկսած բնակարանի արժեքի 30%-ից:

Դիտում՝ 17592
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW