«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» սկսում է հետ ընդունել որոշ աշխատակիցների

15.04.2010 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» ճգնաժամի պատճառով չի կրճատել որևէ աշխատակցի, հայտարարել է բանկի գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Ասթրիդ Քլիֆորդն ասել է այդ մասին՝ արձագանքելով Banks.am պորտալին իր հարցազրույցի ընթերցողների մեկնաբանություններին (http://banks.am/am-news-3-4289.html): 

«Ցավոք, բանկը ստիպված էր փակել իր սպառողական վարկավորման գրասենյակները, ինչը, բնականաբար, հանգեցրեց համապատասխան աշխատատեղերի կրճատման: Ինչպես նաեւ բանկի մի խումբ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից տարեկան գնահատման եւ ատեստավորման ցածր ցուցանիշներ ցուցաբերելու համար», - ասել է Ասթրիդ Քլիֆորդը:

Նա տեղեկացրել է, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» արդեն հետ է ընդունել կրճատված աշխատատեղերի արդյունքում դուրս մնացած լավ ցուցանիշներ ունեցող աշխատակիցներից ոմանց, չբացառելով, որ բանկը կշարունակի դա անել նաեւ ապագայում:

Դիտում՝ 15056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW