Byblos Bank-ն աշխատում է սփյուռքի հետ համագործակցության ուժեղացման ուղղությամբ

15.04.2010 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Byblos Bank-ի առաքելությունը Հայաստանում կայանում է արտադրության եւ սպառման աճին աջակցելու մեջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասել է լիբանանյան Byblos Bank-ի Խորհրդի նախագահ եւ գլխավոր տնօրեն Ֆրանսուա Բասիլը Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի պատվին տված ճաշկերույթի ժամանակ:

“Հայերը զգալի դեր ունեն մեր խմբում եւ որպես բաժնետերեր, եւ որպես հաճախորդներ: Մեր բանկն աշխատում է հայկական սփյուռքի հետ համագործակցության ուժեղացման ուղղությամբ”, - ասել է Ֆրանսուա Բասիլը:

Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են ընդլայնել տնտեսական կապերը Հայաստանի եւ Լիբանանի միջեւ, “որպեսզի դրանք նույնքան արդյունավետ լինեն, որքան արդյունավետ է երկու երկրների միջեւ քաղաքական համագործակցությունը”:

Դիտում՝ 12813

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW