ԿԲ խորհուրդը հաստատել է էլեկտրոնային փողերի թողարկման կանոնակարգը

13.04.2010 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՊրոԿրեդիտ Բանկը» ստացել է «Coinstar Money Transfer» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր նման որոշում է կայացվել ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ խորհրդի նիստում:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ նիստի ընթացքում «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ընկերությանը տրամադրվել է նոր դասով լիցենզիա («Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն», որը թույլ է տալիս ծածկել այն վնասները եւ կորուստները, որոնք պատճառվել են փոխադրման գործընթացի մեջ գտնվող գույքին (բեռներին)` անկախ փոխադրամիջոցի տեսակից):

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր հաստատել է «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման եւ դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ը, «Էլեկտրոնային փողերի թողարկման եւ սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/2-ը եւ «Վճարահաշվարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը եւ դրանց լրացման կարգը»:

Դիտում՝ 15713
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW