ՀՀ վարչապետը ԼՂՀ-ում մասնակցել է նոր ՀԷԿ-ի բացման արարողությանը

12.04.2010 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ մասնակցել է «Թրղե 1» ՀԷԿ-ի բացման արարողությանը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, ԼՂՀ աշխատանքային այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը մասնակցել է Մարտակերտի շրջանի Վերին Հորաթաղ գյուղում ջրագծի բացման արարողությանը, ապա այցելել է Դրմբոնի «Բեյս Մեթալս» ձեռնարկություն եւ «Սարսանգ» ՀԷԿ:

ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցել է «Թրղե-1» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ վարչապետ Արա Հարությունյանը:

«Ամփոփելով այցի արդյունքները` կարող ենք հերթական անգամ արձանագրել. այստեղ գտնվելով ոգեշնչվում եւ վերալիցքավորվում ենք»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Նա կարեւորել է ոչ այնքան ՀԷԿ-ի շինարարությունը, որքան դրա շուրջ ձեւավորված միջավայրի դերը:

Անդրադառնալով համատեղ ծրագրերին` կառավարության ղեկավարը նշել է, որ դրանց արդյունավետ իրականացումը կնպաստի հայրենադարձության նոր ալիքին: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ առաջիկա 5 տարում հայրենադարձությունը պետք է դառնա ԼՂՀ կարեւորագույն ծրագրերից մեկը:

Դիտում՝ 11708
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW