ԱՄՀ-ն բարձր է գնահատում ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը
09.04.2010 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամը /ԱՄՀ/ բարձր է գնահատում ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Գիլերմո Տոլոսան այսօր ասել է, որ եթե չլինեին կառավարության գործողությունները, Հայաստանի տնտեսությունն այսօր կլիներ ավելի վատթար վիճակում:
Մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը խոշոր ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողության խստացման մասին` Գիլերմո Տոլոսան նշել է, որ հարկային վարչարարություն ու հարկահավաքումը միշտ եղել են ԱՄՀ ուշադրության կենտրոնում:
«Հարկահավաքման մակարդակը ցածր է, եւ մենք պատրաստ ենք աջակցել այդ ցուցանիշների բարելավմանը»,- ասել է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարը:
Գիլերմո Տոլոսան անդրադարձել է նաեւ ՀՀ արտաքին պարտքին` նշելով, որ այն նախորդ տարվա ընթացքում զգալիորեն ավելացել է եւ շարունակում է աճել: Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ 2010 թվականից սկսած` ՀՀ արտաքին պարտքը կսկսի կրճատվել:
Խոսելով ընթացիկ տարվա կանխատեսումների մասին` Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարը նշել է, որ ՀՀ ՀՆԱ աճը կկազմի 1,8%, իսկ ինֆլյացիան` 6,2%:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: