Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` վերնագրված “Ընդդիմության վերջին հանրահավաքի վերաբերյալ”, որում խիստ քննադատության է ենթարկել Լեուն Տեր-Պետրոսյանին: Ձեզ ենք ներկայացնում հայտարարության ամբողջական տեքստը, որը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին է տրամադրել երկրորդ նախագահի գրասենյակը. “Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել` ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղևորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը: Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օրծերության թութք ձեռք բերել: Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց և ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ: Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը: Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ “պռաշլյակները” (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր` գողական տերմինաբանությունից): Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում և հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել, ինչպես Հայաստանում, այդպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ և նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող: P.S. Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է”: Tweet Դիտում՝ 9118