Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը կընդունի խաղային բիզնեսի կարգավորման հայեցակարգը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այսօր տեղեկացրել է, որ հայեցակարգի հիմքում ընկած են FATF-ի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հիմնական սկզբունքները: Վարդան Արամյանը հայտնել է, որ հայեցակարգը նախատեսում է խաղային բիզնեսի հիմնադիրների նկատմամբ պահանջների խստացում, FATF-ի կողմից սահմանված հարկային հաշվետվությունների նոր համակարգի ներդրում, անցում հարկային հաշվետվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգին, ինչպես նաեւ խաղային ապարատների նկատմամբ համապատասխան մարմինների վերահսկողության ապահովման տեխնիկական պահանջների առկայություն: Փոխնախարարն ասել է, որ հայեցակարգով կարգավորվելու է խաղատների եւ շահումով խաղերի գովազդի կազմակերպումը: Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանում գրանցված են 11 լիցենզավորված խաղատներ եւ շահումով 103 խաղեր: Հայաստանում խաղային բիզնեսի վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմում է տարեկան 4 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 13539