«Արմսվիսբանկը»` «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի շուկա ստեղծող
06.04.2010 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «Արմսվիսբանկը» ստացել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի (AHEK) շուկա ստեղծողի կարգավիճակ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մամուլի ծառայությունում, շուկա ստեղծողի կարգավիճակում «Արմսվիսբանկը» պետք է երաշխավորի երկրորդային շուկայում «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի իրացվելիությունը` ապահովելով դրանց անընդհատ երկկողմանի գնանշումները:
«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը ցուցակվել են 2009թ. հոկտեմբերի 29-ին, բորսային ցուցակում ընդգրկված են 1000 դրամ անվանական արժեքով 5 962 074 բաժնետոմսեր: Մինչ օրս թողարկողի 5 բաժնետոմսերով կնքվել է միայն 1 գործարք` մեկ բաժնետոմսի դիմաց 1100 դրամ արժեքով:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ՀՀ կապիտալի շուկայում առաջինն է իրականացրել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը (IPO): «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում ցուցակված կամ առեւտրին թույլատրված որեւէ այլ ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծող չի գործում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: