«Մենք մտադիր չենք զիջել դիրքերը»,- ասել է «Յունիբանկի» խորհրդի նախագահը

02.04.2010 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ռուսաստանյան «Յունիաստրում» բանկի նախագահ, հայաստանյան «Յունիբանկի» համասեփականատեր եւ խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը «շատ կարեւոր» է համարել իր բիզնեսի հայաստանյան ուղղությունը: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Գագիկ Զաքարյանը RBC Daily թերթի հետ հարցազրույցում նշել է, որ «Յունիբանկն» ընդգրկված է ՀՀ խոշորագույն բանկերի հնգյակում, եւ իրեն է պատկանում կազմակերպության բաժնետոմսերի 50%-ը:

«Գեորգի Պիսկովի հետ համատեղ մենք լիովին վերահսկում ենք բանկը: Եվ այդ ուղղությունը ես շատ կարեւոր եմ համարում: Ներկայումս «Յունիբանկը» ստիպված է մրցակցել խոշորագույն ռուսաստանյան բանկերի ներկայացուցչությունների` ՎՏԲ-ի եւ Գազպրոմբանկի հետ: Դա հեշտ չէ, քանի որ ՀՀ ֆինանսական հատվածը դեռեւս բավականաչափ մեծ չէ: Սակայն մենք մտադիր չենք զիջել դիրքերը»,- ասել է Գագիկ Զաքարյանը:

Անդրադառնալով «Յունիստրիմի» գործունեությանը` Գագիկ Զաքարյանը նշել է, որ «Հայաստանում մեզ է պատկանում դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 50%-ը»:

Դիտում՝ 14703
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW