Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիաբանկն» ու «Կասկադ Բանկը» այսօր Երեւանում ստորագրել են միաձուլման մասին համաձայնագիր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարվել է, որ միաձուլումը կայացել է «շուկայական պայմաններով»: 2009թ. վերջի դրությամբ երկու բանկերի կոնսոլիդացված կապիտալը կազմում էր $ 75 մլն, ակտիվները` $ 397 մլն, պարտավորությունները` $ 262 մլն, վարկային պորտֆելը` $ 179 մլն: Նոր բանկը կոչվելու է «Ամերիաբանկ»: Tweet Դիտում՝ 19967