«Մեդիամաքսի» եւ «Շանթի» նախագիծը դարձավ ամենավարկանիշային երաժշտական շոուն

29.03.2010 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Մեդիամաքսի» եւ «Շանթ» հեռուստաընկերության «Իէն Գիլանը` Հայ Սուպերսթարի հատուկ հյուր» համատեղ նախագիծը, որն ուղիղ եթերում էր մարտի 28-ի երեկոյան, մեծ հաջողություն է վայելել հեռուստադիտողների շրջանում:

Telemediacontrol ընկերության տվյալներով, «Իէն Գիլանը` Հայ Սուպերսթարի հատուկ հյուր» կիրակնօրյա շոուի վարկանիշը (rating) կազմել է 10,41 %, իսկ մասնաբաժինը (share)` 29,23 %: Այսպիսով, «Մեդիամաքսի» եւ «Շանթի» համատեղ շոուն դարձել է հանգստյան օրերի ամենավարկանիշային երաժշտական հեռուստատեսային նախագիծը: 

«Կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել Իէն Գիլանին, ով ընդունեց ծրագրի հատուկ հյուրը դառնալու մեր առաջարկը: Վստահ եմ, որ երեկվա շոուն հսկայական խթան կհանդիսանա շոուի երիտասարդ մասնակիցների ու Հայ Սուպերսթարում նվագող պրոֆեսիոնալ երաժիշտների հետագա երաժշտական կարիերայի համար»,- ասել է «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը:

Դիտում՝ 12386
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW