«Ինեկոբանկը» միացել է «BLIZKO» դրամական փոխանցումների համակարգին

25.03.2010 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ «Ինեկոբանկից» միջազգային դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել նաեւ «BLIZKO» դրամական փոխանցումների համակարգով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, համակարգը թույլ է տալիս փոխանցումներ կատարել ավելի ցածր սակագներով եւ առանց բանկային հաշվի բացման: Փոխանցման արագությունը 1 րոպե է:

Համակարգը նախատեսում է նաեւ անվճար ծառայություններ` հաղորդագրության փոխանցում 50 նշանի շրջանակներում, ինչպես նաեւ փոխանցված գումարի վերաբերյալ էլ. նամակի ուղարկում:

Ինեկոբանկն իրականացնում է դրամական փոխանցումներ «Быстрая почта», «Money Gram», «Migom», «LEADER» եւ «CONTACT» համակարգերի միջոցով:

Արագ փոխանցումների շրջանակներում «Ինեկոբանկը» առաջարկում է նաեւ ապառիկ գնումների կանխավճարի 10% իջեցում այն հաճախորդների համար, ովքեր երեք ամսվա ընթացքում կկատարեն առնվազն երկու դրամական փոխանցում բանկի համակարգերից ցանկացածով:

Դիտում՝ 12842

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW