Անցկացվում է «Ինեկոբանկի» պարտատոմսերի առաջին թողարկման մարումը

25.03.2010 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր ֆոնդային բորսայում անցկացվում է «Ինեկոբանկի» պարտատոմսերի (ENECB1) 350 մլն դրամ ծավալի առաջին թողարկման մարումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, նախորդ տարվա ապրիլի 11-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում ցուցակվում են բանկի 7000 պարտատոմսեր` յուրաքանչյուրը 50 հազ. դրամ անվանական արժեքով, 365 օր մարման ժամկետով եւ տարեկան 9,5% եկամտաբերությամբ:

Այս տարվա առաջին ամիսների արդյունքներով այդ պարտատոմսերն առաջատարն էին բորսային առեւտրի ծավալով: Պարտատոմսերի տեղաբաշխումը եւ մարքեթմեյքինգը կատարվում է «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության կողմից:

Դիտում՝ 14319

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW