Երեւան /Մեդիամաքս/. «Յունիբանկի» բաժնետերերը որոշում են կայացրել բանկի կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով ավելացնելու մասին: Համալրումից հետո այն կկազմի 11,4 մլրդ դրամ: «Կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխանում է բանկի զարգացման ռազմավարությանը` ուղղված գործունեության ծավալների մեծացմանն ինչպես մանրածախ, այնպես էլ` կորպորատիվ ոլորտներում», - այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին «Յունիբանկում»: Կապիտալի համալրումն անհրաժեշտ է «Յունիբանկին» գործունեության հետագա ընդլայնման եւ 35 տոկոսով վարկային ներդրումների ծավալների ավելացնելու նպատակով: 2010թ. բանկը նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 90 մլրդ դրամի: Այս տարվա մարտի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 108 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 46 տոկոսով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 11994