Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանյան ընկերությունները կարող են մասնակցել “Էյչ-Էս-Բի-Սի” Խմբի հովանավորած European Business Awards մրցանակաբաշխությանը: European Business Awards 2010թ. մրցանակաբաշխությանը (ԵԲՄ) կարող են մասնակցել ինչպես ԵՄ անդամ-երկրների, այնպես էլ այն երկրների ներկայացուցիչները, որտեղ գործում են “Էյչ-Էս-Բի-Սի” առեւտրավարկային ծառայությունների ստորաբաժանումները (Վրաստան, Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան եւ Իսրայել):ԵԲՄ-ին մասնակցելու համար Հայաստանում գործող կազմակերպությունները դիմումներ կարող են ներկայացնել մինչեւ 2010թ. ապրիլի 16-ը: Հայաստանը ներկայացնող 25 կազմակերպություններ կընտրվեն որպես երկրի հաղթողներ եւ կկարողանան մրցել Պատվո Ժապավեն մրցանակի (Ruban d'Honneur) համար` նոյեմբերին կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ:Բոլոր ցանկացող կազմակերպությունները կարող են զանգահարել + 37410 515157, 515 063 հեռախոսահամարներով, կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով` cmb.armenia@hsbc.com: Tweet Դիտում՝ 10967