ԿԲ-ն կսահմանափակի արտարժույթի շուկայում սպեկուլյացիաներ կատարելու բանկերի հնարավորությունները
20.03.2010 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) Խորհուրդը մարտի 19-ի նիստում որոշեց բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում արտարժույթային ակտիվների համար սահմանել 50%-ով ավելի խիստ ռիսկի կշիռներ, քան նմանատիպ դրամային ակտիվների համար:
Դա նշանակում է, որ բանկը պետք է սեփական կապիտալով ապահովի արտարժույթով տրված վարկի 18%-ը (նախկինում 12%-ի փոխարեն):
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեցին ԿԲ մամլո ծառայությունում, մեկ այլ որոշման համաձայն, բանկերի արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը սահմանվելու է յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ է սահմանվելու բոլոր բաց դիրքերի համար: Այս քայլով ԿԲ-ն նպատակ է հետապնդում սահմանափակել արտարժույթի շուկայում սպեկուլյատիվ քայլեր կատարելու բանկերի հնարավորությունները եւ կանխել դրանով տնտեսության մեջ ոչ իրատեսական բացասական սպասումների ձեւավորումը:
ԿԲ Խորհուրդը որոշեց նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանել 11.5%:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: