«Արցախբանկը» պատրաստվում է միանալ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրին

18.03.2010 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արցախբանկը» հայտարարել է, որ պատրաստվում է միանալ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Արցախբանկի» մամուլի ծառայությունում, հիփոթեքային վարկերը տրամադրվելու են երիտասարդ ընտանիքներին` Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերում բնակարաններ ձեռք բերելու նպատակով:

Ծրագրին կարող են մասնակցել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը:

Հիփոթեքային վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 տարի մարման ժամկետով, տարեկան 10.5% տոկոսադրույքով, որից 2%-ը կսուբսիդավորի պետությունը: Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի առավելագույն գինը կազմում է 16 մլն դրամ, կանխավճարը` սկսած բնակարանի արժեքի 30%-ից:

Դիտում՝ 13437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW