Երեւան/Մեդիամաքս/. «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը կրկին հայտարարել է ՀՀ ապահովագրական շուկայում առաջատարը դառնալու «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության մտադրության մասին: «Հայաստանում մենք մեկ ու կես տարվա ընթացքում զրոյից դարձանք առաջատարներից մեկը եւ առաջիկայում կդառնանք առաջինը»,- ասել է Խաչատուրովը «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում: Այս տարվա փետրվարին Դանիլ Խաչատուրովը «Վեդոմոստի»-ի հետ հարցազրույցում ասել էր, որ «ներկայումս Հայաստանում մենք երկրորդն ենք, սակայն կդառնանք առաջինը»: Tweet Դիտում՝ 14961