Երեւան/Մեդիամաքս/. Առեւտրային բանկերի միջոցով Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 2009թ. կազմել է 363 մլրդ դրամ (1.539.255 փոխանցում): Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների միջազգային համակարգերով կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 321 մլրդ դրամ: 2008թ. համեմատ այդ ցուցանիշը կրճատվել է 20%-ով, կամ 80 մլրդ դրամով: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 236 հազ. դրամ` 2008թ. համեմատ կրճատվելով 33 հազ. դրամով: Ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային ընկերությունների միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց կատարված դրամական փոխանցումները 2009թ. կազմել են 584 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 17%-ով: Tweet Դիտում՝ 9148