ՀԲ-ն ՀՀ հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին կհատկացնի $9 մլն

17.03.2010 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ Հայաստանին կհատկացնի $9 մլն վարկ հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման նպատակով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀԲ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունում, ծրագիրը Հայաստանի կառավարությանը կօժանդակի բարելավել հանրային ծառայությունները կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման եւ այլ միջոցներով:
 
ՀԲ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված նոր տնտեսական իրողության պայմաններում աճել է հանրային վարչարարության բարեփոխումների կարեւորությունը, քանի որ հանրային ծախսերի արդյունավետության բարձրացումն ու հանրային ծառայությունների բարելավումը դարձել են անհրաժեշտություն:

Հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ. համապատասխան կառույցների ձեւավորում, մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետություն եւ էլեկտրոնային կառավարման ու ավտոմատացման համակարգերի հետագա զարգացում:

Վարկը տրամադրվել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի /ՀԲ խմբի անդամ/ պայմաններով` 25 տարի մարման ժամկետով եւ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով:

1992 թվականից Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է $1.318,7 մլն:

Դիտում՝ 10034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW