ԶՀԳ-ը հատուկ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսությանը, բարձր տեխնոլոգիաներին ու շինարարությանը

16.03.2010 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման հայկական գործակալությունը /ԶՀԳ/ 2010թ. իր գործունեությամբ անցնելու է բնագավառային մոտեցման:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԶՀԳ ղեկավար Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքերով, որոշվելու են առաջնահերթ բնագավառներն ու նշանակվելու են դրանց գծով ղեկավարներ: Ռոբերտ Հարությունյանն ընդգծել է, որ ԶՀԳ-ը հատուկ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսությանը, բարձր տեխնոլոգիաներին, շինարարությանը եւ այլ ոլորտների:

Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում գործակալությունը մտադիր է նաեւ ակտիվացնել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության խորհրդի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի գործունեությունը:

2010թ. հատուկ ուշադրություն է դարձվելու բիզնես-ֆորումներին ու ցուցահանդեսներին: Մասնավորապես, մարտի 18-ին Երեւանում կայանալու է հայ-սլովենական, իսկ ապրիլին` հայ-թուրքմենական բիզնես-ֆորում: Միջոցառումների հիմնական նպատակը, Ռոբերտ Հարությունյանի խոսքերով, Հայաստանի ներդրումային հնարավորությունների ներկայացումն է, նոր գործընկերների եւ շուկաների որոնումը:

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս միջոցառումներին, ապա ապրիլի վերջին կկայանա սննդարդյունաբերության ցուցահանդեսը Աբու-Դաբիում, որին մասնակցելու շահագրգռվածություն են հայտնել հայաստանյան 20 ընկերություններ: “Այդ միջոցառումը մենք կապում ենք “Զվարթնոց” օդանավակայանի տարածքում ազատ առեւտրային գոտու բացման նախագծի հետ”,- ասել է Ռոբերտ Հարությունյանը:

Դիտում՝ 11518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW