Հայ գործարարները տարեկան հանգստանում են միջինը 15 օր
16.03.2010 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. 2009թ. համեմատ ՀՀ ընկերությունների լարվածության մակարդակն ավելացել է 58%-ով, մինչդեռ համաշխարհային մակարդակով այդ ցուցանիշը կազմում է 56%:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի մարքեթինգի բաժնում, այդ մասին վկայում են “Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլ”-ի Միջազգային գործարար զեկույցի արդյունքները, որը կազմվել է աշխարհի 36 երկրների 7 400 մասնավոր ընկերությունների հարցման հիման վրա:
Ցուցակը գլխավորում է Չինաստանը (76%), նրան հաջորդում են Մեքսիկան (74%), Թուրքիան (72%) եւ Հունաստանը (68%):
Մասնավոր ընկերությունների ղեկավարության շրջանում որպես լարվածության ամենատարածված պատճառ մատնանշվել է տնտեսական միջավայրը (38%), ապա դրամական հոսքերի վրա ճնշումը (26%) եւ մրցակիցների գործունեությունը (21%):
Ինչպես նշում է “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը, Հայաստանում գործատուները ճնշման տակ են մի քանի պատճառներով`ճգնաժամ (27%), աշխատանքի ծանրաբեռնվածություն (19%), մրցակիցների գործունեություն (17%) եւ դրամական հոսքերի խնդիրներ (14%):
Հարցման արդյունքում բացահայտվել է նաեւ կապը լարվածության եւ տարվա ընթացքում հատկացված արձակուրդային օրերի միջեւ: Այդ ցուցանիշով Հայաստանը գտնվում է միջին դիրքերում. հայ գործարարները տարեկան հանգստանում են միջինը 15 օր, որը մեկ օրով գերազանցում է գլոբալ միջին 14 օր ցուցանիշը:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: