2010թ. հունվար-փետրվարին ՀՀ-ում UNIStream-ի շրջանառությունը գերազանցել է $ 53 մլն-ը

16.03.2010 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում UNIStream դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը կազմել է ավելի քան $ 53,1 մլն:

Հաշվետու ժամանակահատվածում UNIStream համակարգով հայկական շուկայում իրականացվել է 78 713 փոխանցում:

2009 թվականին համակարգն ապահովել է $ 551 մլն-ի շրջանառություն, ինչը կազմել է դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի կեսից ավելին: Հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների քանակը գերազանցել է  712,4 հազարը:

UNIStream-ի միջոցով կարելի է վճարել նաեւ ներկրվող ապրանքների ու կոմունալ ծառայությունների դիմաց եւ մարել վարկերը: 

UNIStream-ի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներով ավելացնել կուտակային ավանդները կամ այլ բանկային հաշիվներ ցանկացած արժույթով, այդ թվում նաեւ UNIStream-ի ArCa քարտի հաշիվը:

Դիտում՝ 12176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW