ԿԲ-ը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.5%

09.03.2010 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԿԲ խորհուրդն իր այսօրվա նիստում որոշեց բարձրացնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 6.5%:

2010 թ. փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը ավելացել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ 2.4 տոկոսային կետով` կազմելով 9.4%:

“Հատկանշական է, որ 12-ամսյա գնաճի ցուցանիշի նման կտրուկ ավելացումը ամբողջությամբ պայմանավորվել է նախորդ տարվա փետրվար ամսվա գնաճի զարգացումներով, երբ արձանագրվել էր 1.8% աննախադեպ բարձր գնանկում: Այս պարագայում, փետրվարին իր բարձրակետին հասնելուց հետո մարտից սկսած գնաճի տեմպը նվազելու է` չնայած ապրիլի 1-ից որոշ կոմունալ ծառայությունների սակագների թանկացմանը”, - ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ ամիսներից սկսած միջազգային շուկաներում հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների գների աճով և տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնմամբ պայմանավորված գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում պահպանվելու է: Վերոնշյալ պայմաններում գնաճի շեղումները նպատակային թիրախից նվազեցնելու նպատակով Խորհուրդը շարունակում է կարևորել դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը:

Դիտում՝ 9454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW