Երեւան/Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” հայտարարել է, որ վերականգնել է առաջատարի դիրքը ՀՀ պլաստիկ քարտերի շուկայում: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Հայէկոնոմբանկի” մարքեթինգի բաժնում, ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ բանկի կողմից տրամադրված պլաստիկ քարտերի ծավալը հասել է 82,646-ի, որը կազմում է ArCa վճարային համակարգի անդամ բանկերի կողմից տրամադրված պլաստիկ քարտերի 17,8%-ը եւ տրամադրված տեղական քարտերի 24,6 %-ը: Փետրվար ամսվա ընթացքում “Հայէկոնոմբանկի” բանկոմատների եւ POS-տերմինալների միջոցով կատարված գործարքների քանակը կազմել է 96.649, իսկ ծավալը` 3,645,199,838 դրամ: Tweet Դիտում՝ 12242