Երեւան/Մեդիամաքս/. “Վալլետտա” ՍՊԸ-ն մարտի 5-ին իրականացրել է իր պարտատոմսերի (VALTB3) արժեկտրոնների երրորդ վճարումը: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Արմսվիսբանկում”, որը հանդես է գալիս որպես հաշվարկային բանկ: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում է 500 մլն դրամ, անվանական արժեքը` 50 հազ. դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը` տարեկան 11%, շրջանառության ժամկետը` 3 տարի: Մարման ժամկետը 2011թ. սեպտեմբերի 2-ն է: “Վալլետտայի” այս թողարկումն ընթացիկ տարվա փետրվարի 26-ին Cbond ազատ բորսայական շուկայից տեղափոխվել է Bbond ցուցակ: Առեւտրին թույլատրված կարգավիճակից դեպի ցուցակված կարգավիճակ փոփոխությունը կատարվել է թողարկողի համապատասխան դիմումի հիման վրա` հաշվի առնելով ընկերության կողմից Bbond ցուցակի համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը: Tweet Դիտում՝ 14352