Երեւան /Մեդիամաքս/. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» տեխնիկապես զինել է Ֆրանսիական համալսարանի լսարաններց մեկը, ինչպես նաեւ ֆինանսավորելու է համալսարանի 3 լավագույն ուսանողների 1 ուսումնական տարին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» միջոցների հաշվին վերանորոգված եւ կահավորված լսարանը բացվել է Ֆրանսիական համալսարանում մարտի 5-ին: Լսարանի բացման արարողությունից հետո բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը համալսարանի 3 լավագույն ուսանողներին հանձնեց սերտիֆիկատներ, ըստ որոնց բանկը կֆինանսավորի նրանց ուսումը 2010-11 ուսումնական տարում: «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» կշարունակի օժանդակել Ֆրանսիական եւ այլ համալսարաններին, ինչպես նաեւ այն ուսանողներին, որոնք զգում են մեր աջակցության կարիքը», - ասաց Ստեփան Գիշյանը, հավելելով, որ բանկը մտադիր է անցկացնել առավել հաջողակ ուսանողների տարեկան մրցանակաբաշխություն, ֆինանսավորել նրանց ուսումը, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերել ուսանողներին արտասահմանում պրակտիկայի անցկացման հարցում: Tweet Դիտում՝ 14685