2009թ. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի

05.03.2010 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2009թ.“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” շահույթը մինչեւ հարկումը կազմել է 2,6 մլրդ դրամ, ինչը 48%-ով ցածր է 2008թ. համանման ցուցանիշից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում 2009թ. գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” ֆինանսական տնօրեն Գեւորգ Թարումյանը:

Նրա խոսքերով, նախորդ տարի բանկի ակտիվներն աճել են 11,5%-ով` կազմելով 136 մլրդ դրամ: Գեւորգ Թարումյանը նշել է բանկի կողմից 2009թ. վարկավորման 10% կրճատումը (66 մլրդ դրամ)` դա բացատրելով հայաստանյան տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ, եւ, հետեւաբար, փոխառուների նկատմամբ բանկի ընտրողական վերաբերմունքով:

Բանկի ֆինանսական տնօրենը նշել է նաեւ, որ 2009թ. բանկում արձանագրվել է ավանդների 30 տոկոսանոց աճ, որոնք հասել են 111 մլրդ դրամի (ամենաբարձր ցուցանիշը ՀՀ բանկային համակարգում):

“Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, պատասխանելով այս տարի բանկի գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին հարցին` նշել է, որ բանկը մտադիր է ակտիվացնել վարկավորումը բոլոր ուղղություններով` հատկապես շեշտադրելով միջազգային առեւտրի ֆինանսավորումն ու Սփյուռքի հետ համագործակցության ներգրավումը: “Մենք արդեն հաջող փորձ ենք կատարել Ռուսաստանում, որտեղ Սփյուռքի ներկայացուցիչներին առաջարկվել է հաշիվներ բացել “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում”  եւ անվճար դրամական փոխանցումներ կատարել այստեղ եւ հակառակը”,- ասել է Ասթրիդ Քլիֆֆորդը: Նա նշել է նաեւ, որ ընթացիկ տարում բանկն ակնկալում է վարկային պորտֆելի 10%-ոց աճ:

Դիտում՝ 13657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW