Ստեղծվելու է աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողության ստորաբաժանում

04.03.2010 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել ֆինանսների նախարարությունում աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողության ստորաբաժանում ստեղծելու մասին:

Ինչպես կառավարության նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, խոշոր ձեռնարկություններում պարտադիր աուդիտի համակարգի ներդրման լույսի ներքո աուդիտորական ընկերությունների նկատմամբ վերահսկողության անհրաժեշտություն է առաջանում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ դա կառավարության առաջին քայլն է աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողության խստացման ճանապարհին: «Հետագայում մենք կդիմենք Ազգային Ժողովին առանձին կարգավորող մարմնի ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ»,-ասել է կառավարության ղեկավարը:

Դիտում՝ 13585

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW