“Յունիբանկն” առաջատարն է ժամկետային ավանդների ծավալով

03.03.2010 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Յունիբանկի” ժամկետային ավանդների ծավալը 2009թ. աճել է 100.8%-ով` տարեվերջին կազմելով ավելի քան 73 մլրդ 150.6 մլն դրամ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, այդ ցուցանիշով “Յունիբանկը” առաջատարն է ՀՀ բանկային համակարգում:

“Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է բանկի նկատմամբ ավանդատուների վստահության բարձրացմամբ, ինչպես նաեւ հաճախորդների տարբեր շերտերի համար մշակված ավանդների գրավիչ պայմաններով”,- նշել են բանկի մամուլի ծառայությունում:

Դիտում՝ 10290

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW