2009թ. ՀՀ բանկային համակարգի շահույթի շուրջ կեսը բաժին է հասել “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին”
02.03.2010 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. արդյունքներով “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրք է զբաղեցրել բոլոր հիմնական ցուցանիշներով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում 2009թ. արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում ասել է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
“Բանկի ակտիվները 2009թ. վերջին կազմել են շուրջ 163 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում ավելանալով 31.6%-ով, կապիտալի աճը նախորդ տարի կազմել է 34.8%` հասնելով 35.418 մլրդ դրամի, բանկի շահույթը կազմել է շուրջ 4.3 մլրդ դրամ` կազմելով ՀՀ բանկային համակարգի ընդհանուր շահույթի 49.6%-ը”,- ասել է Ստեփան Գիշյանը:
Նրա խոսքերով, բանկի վարկային պորտֆելը 2009թ. արդյունքներով գերազանցել է 90 մլրդ դրամը (մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում` 12.2%), բանկի ընդհանուր պարտավորությունները նախորդ տարեվերջին կազմել են 127.334 մլրդ դրամ (մասնաբաժինը բանկային համակարգում` 12.1%):
“Այս տարվա փետրվարի 9-ից Հայաստանում American Express քարտերի սպասարկման բացառիկ իրավունքը տրամադրվել է ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին՚, եւ ներկայումս մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում American Express քարտերի սպասարկման ցանցի ընդլայնման ուղղությամբ”,- ասել է Ստեփան Գիշյանը` հավելելով, որ բանկը մտադիր է American Express քարտերի թողարկումը սկսել այս տարվա երկրորդ կամ երրորդ եռամսյակում:
Խոսելով բանկի 2010թ. մտադրությունների մասին` Ստեփան Գիշյանն ասել է, որ բանկը սկսել է ակտիվ վարկավորում վարկերի բոլոր տեսակներով, եւ հույս է հայտնել, որ ընթացիկ տարին նախորդից հաջող կլինի` միաժամանակ նշելով տնտեսության` տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված կայունացման նշանները:
Պատասխանելով բանկի վարկային պորտֆելում ժամկետանց պարտավորությունների մասնաբաժնի մասին հարցին` Ստեփան Գիշյանն ասել է, որ ներկայումս դրանց տեսակարար կշիռը երկու անգամ ցածր է բանկային համակարգի միջին ցուցանիշից: “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” ղեկավարն ընդգծել է, որ ողջ տարվա ընթացքում բանկը չի դադարեցրել վարկավորումը ոչ մի ուղղությամբ:
Պատասխանելով Հայաստանում հեդժ-ֆոնդի ստեղծման անհրաժեշտության մասին հարցին` Ստեփան Գիշյանն ասել է, որ 2009 թվականը “ամենալավ ժամանակը չէր” երկրում նման կառույց ստեղծելու համար` նշելով, որ հեդջ-ֆոնդի ստեղծումը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, քանի որ ՀՀ բանկային համակարգում դրամային ավանդների բազան անբավարար է մնում, եւ հաճախորդների վարկային պահանջների բավարարման նպատակով բանկերը ստիպված ռեսուրսներ են ներգրավում արտարժույթով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: