Ապրիլի 1-ից Հայաստանում բնական գազը կթանկանա

26.02.2010 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. ապրիլի 1-ից Հայաստանում կգործեն բնական գազի նոր սակագներ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդպիսի որոշում է ընդունվել այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ նիստում` բնական գազի սակագների բարձրացման վերաբերյալ “ՀայՌուսգազարդ” ընկերության հայտի քննարկման արդյունքում:

Հանձնաժողովի սակագնային վարչության պետ Արմեն Արշակյանը տեղեկացրել է, որ ընկերությունը հանձնաժողովին առաջարկել է սահմանել բնական գազի հետեւյալ սակագները. մինչեւ 10 հազ. խմ գազի սպառման դեպքում` 1 խմ-ի դիմաց 136 դրամ` ներկայիս 96 դրամի փոխարեն, իսկ ամսական 10 հազ. խմ.-ից ավել գազի սպառման դեպքում` $256` ներկայիս $215-ի փոխարեն:

ՀԾԿՀ ներկայացուցիչը հայտնել է, որ որպես գազի գների բարձրացման հիմնավորում ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությունը ներկայացրել է Հայաստան ներկրվող բնական գազի 17-տոկոսանոց թանկացումը (հազար խմ-ի դիմաց $154-ից մինչեւ $180` առանց ԱԱՀ), դրամ/դոլար հարաբերակցության կտրուկ աճը, բնական գազի սպառման կրճատումը շուրջ 20%-ով, ինչպես նաեւ ընկերության կողմից իրականացվող ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությունը:

Արմեն Արշակյան ասել է, որ ընկերության կողմից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրման գործընթացում հանձնաժողովը հանգել է այն եզրակացությանը, որ ընկերության կողմից ներկայացված թվերը մի փոքր չափազանցված են:

ՀԾԿՀ-ն միաձայն հաստատել է բնական գազի հետեւյալ սակագները. ամսական մինչեւ 10 հազ. խմ գազի սպառման դեպքում` 132 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), ամսական 10 հազ. խմ-ից ավել գազի սպառման դեպքում` $243 (ներառյալ ԱԱՀ): 

Դիտում՝ 12577
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW