Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ն 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսների համեմատ 2010թ. հունվարին ավելացել է 2.4%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվարին ՀՆԱ ծավալը կազմել է 149 մլրդ 491.4 մլն դրամ:Արդյունաբերական արտադրության ծավալը 2010թ. հունվարին կազմել է 53 մլրդ 657.4 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 6.5%-ով:Շինարարական ոլորտում նախկինի պես նկատվում է անկում, որը 2010թ. հունվարին կազմել է 10.7%: Միջին ամսական աշխատավարձը 2009թ. համեմատ այս տարվա հունվարին ավելացել է 8.8%-ով` կազմելով 101 704 դրամ:Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 12.3%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 86 499 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 123 966 դրամ (աճը` 5.2%):2010թ. հունվարին հայկական արտահանումը ավելացել է 57,5%-ովՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2010թ. հունվարին կազմել է 114 մլրդ դրամ ($296.4 մլն)` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14,8%-ով:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 57,5%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 20.3 մլրդ դրամ ($53.9 մլն), իսկ ներկրման ծավալներն աճել են 8.3%-ով` կազմելով 93.7 մլրդ դրամ ($242.5 մլն):Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2010թ. հունվարին կազմել է 73.4 մլրդ դրամ, կամ $188.6 մլն: Tweet Դիտում՝ 9285