10 բանկեր պատրաստ են մասնակցել “Բնակարաններ երիտասարդների համար” ծրագրին

19.02.2010 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան 10 առեւտրային բանկեր պատրաստակամություն են հայտնել մասնակցելու “Բնակարաններ երիտասարդների համար” ծրագրին

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը,այդ մասին այսօր ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Հիփոթեքային ծրագիրը կսկսի գործել առաջիկա շաբաթների ընթացքում: Արարատ Ղուկասյանն ընդգծել է, որ այն սոցիալական բնույթ է կրում եւ նախատեսված է երիտասարդ ընտանիքների համար:

“Բնակարան երիտասարդներին” ՈՒՎԿ ՓԲԸ եւ Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը նկատել է, որ բանկերը դասակարգում կանցնեն, որի արդյունքում կստանան ծրագրին մասնակցելու իրավունք: 

“Բնակարաններ երիտասարդների համար” ծրագրի շրջանակներում բնակարանի առավելագույն արժեքը կազմելու է 16 մլն դրամ, իսկ վարկի առավելագույն ծավալը` 11 մլն 200 հազ դրամ՝ բնակարանի արժեքի 70 տոկոսը: Կանխավճարը կկազմի 30%, տարեկան տոկոսադրույքը` 8.5-9%: Բանկերը վարկերը տրամադրելու են 10.5-11%-ով, 2%-ը սուբսիդավորվելու է պետության կողմից:   

2009թ. հուլիսից Ազգային հիփոթեքային ընկերությունը տրամադրել է 3.1 մլրդ դրամի 426 վարկ, որից 300-ը հատկացվել է բնակարանի ձեռք բերման համար:

Դիտում՝ 19732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW