ԱՄՀ. ՀՀ ֆինանսական համակարգն ապացուցել է ցնցումներին դիմակայելու իր ունակությունը
18.02.2010 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ առաքելությունը ԱՄՀ տնօրենների խորհրդի քննարկմանը կներկայացնի Հայաստանին $74 մլն վարկի տրամադրումը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին Երեւանում ասել է առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը: Հայաստանին միջոցների հատկացման քննարկումը նախանշված է 2010թ. մարտի վերջին:
ԱՄՀ առաքելության գնահատմամբ, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները սկսել են կայունանալ, եւ 2010թ. ակնկալվում է իրական ՀՆԱ աճի վերականգնում, որը, հիմնադրամի կանխատեսումներով, կկազմի 2%:
Մարկ Լյուիսը նշել է, որ 2009թ. ընթացքում սղաճը Հայաստանում աճել է, թեեւ դա հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով: Նա նկատել է, որ այդ միտումը կպահպանվի 2010թ. առաջին երկու ամիսների ընթացքում, իսկ տարվա արդյունքներով ԱՄՀ-ն Հայաստանում սղաճի մակարդակը կանխատեսում է 6%-ի սահմաններում:
Խոսելով ՀՀ ֆինանսական հատվածի մասին` ԱՄՀ առաքելության ղեկավարն այն անվանել է կայուն: Լյուիսի խոսքերով, 2009թ. ընթացքում ՀՀ ֆինանսական համակարգն ապացուցել է ցնցումներին դիմակայելու իր ունակությունը:
Մարկ Լյուիսն անդրադարձել է նաեւ հարկաբյուջետային քաղաքականությանը` նշելով, որ այն ուղղված է տնտեսության խթանմանը եւ առաջնահերթ սոցիալական ծրագրեի իրականացմանը: Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է նվազեցնել ՀՆԱ 7.5%-ից մինչեւ 6%, ինչը, Մարկ Լյուիսի կարծիքով, լիովին հնարավոր է:
Վերջին լուրեր
26.03.2025 | 17:18 Հոդվածներ
Բարտերից կրիպտո կամ փողի էվոլյուցիան. փողի անցած ճանապարհն ու ապագան
26.03.2025 | 16:41 Նորություններ
26.03.2025 | 15:31 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: