ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6%

16.02.2010 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր Երեւանում կայացած նիստում որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 6%:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, 2010թ. հունվարին դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 1.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 7%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.5 տոկոսային կետով:

Գնաճի վերոնշյալ միտումների ներքո  դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացմամբ ԿԲ խորհուրդը նպատակ ունի աստիճանաբար նվազեցնել կանխատեսվող հորիզոնում գնաճի շեղումները նպատակային թիրախից:

Դիտում՝ 12139

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW