ԼՂՀ վարչապետը հանձնարարել է ընդհատել երկրի սահմաններից դուրս անասունների իրացման փորձերը

16.02.2010 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ վարչապետ Արա Հարությունյանը այսօր գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու անձանց եւ շրջանների ղեկավարներին հանձնարարել է ընդհատել Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս անասունների իրացման փորձերը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունում, հանդես գալով անասնաբուծության հարցերով խորհրդակցությանը` վարչապետը նշել է, որ ներկայումս Հայաստանում նկատվում է անասունների գլխաքանակի կրճատում եւ մսամթերքի գների աճ, ինչը կարող է հետեւանքներ ունենալ նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այդ կապակցությամբ նա ընդգծել է կենդանիների իրացման նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը:

Վարչապետը խնդիր է առաջադրել խրախուսել խոզաբուծության զարգացումը, ինչը թույլ կտա փոխհատուցել խոշոր եւ մանր եղջերավոր անասունների հնարավոր կրճատումը:

Դիտում՝ 11313

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW