Երեւանում կկայանա Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

12.02.2010 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Փետրվարի 13-ից 14-ը Երեւանում կկայանա ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: 

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են հիմնադրամի մամուլի ծառայությունում, նիստը կվարի ՀՀ վարչապետ, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի ընթացքում կքննարկվեն մրցունակության հիմնադրամի եռամյա գործունեության պլանավորումը եւ ընթացիկ տարվա բյուջեն:

Խորհրդի անդամների քննարկմանը կներկայացվեն Կրթության եւ գիտության մրցունակության կենտրոնի ծրագրի իրագործելիության ուսումնասիրության արդյունքները: Կներկայացվի Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության` հիմնադրամի հետ միավորման գործընթացը, զբոսաշրջության խթանման ծրագիրը եւ հիմնադրամի համագործակցությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ:

Մասնակիցները կքննարկեն նաեւ մրցունակության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման մասին, ինչպես նաեւ կառավարության կողմից ցիկլոտրոնի ձեռքբերման որոշումը:

Խորհրդի նիստին հրավիրված են McKinsey ընկերության Գերմանիայի գրասենյակի խորհրդատու Ռեյնհարդ Վիհելսը եւ Մոսկվայի “Մեդիակրատ” ընկերության ներկայացուցիչ Արման Ջիլավյանը:

Դիտում՝ 10956
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW