Երեւանում կներկայացվեն IBM-ի բիզնես-լուծումները բանկերի եւ ֆինանսական ընկերությունների համար

05.02.2010 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Բեւեռ” ընկերությունը IBM-ի հետ համատեղ փետրվարի 10-ին Երեւանում կանցկացնի “Բիզնես-լուծումներ բանկերի եւ ֆինանսական ընկերությունների համար” սեմինարը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Բեւեռ”-ում, սեմինարը կանցկացվի ժամը 10:00-ից 17-00-ը “Բեստ Վեսթերն Կոնգրես” հյուրանոցում:

Սեմինարի ընթացքում IBM-ի ներկայացուցիչները կներկայացնեն լուծումներ ֆինանսական հատվածի համար, բիզնես-լուծումների ընդհանուր տեսություն բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների համար, ինչպես նաեւ IBM-ի տեխնոլոգիական ու ռիսկերի կառավարման լուծումները եւ այլն:

Սեմինարին մասնակցելու համար պետք է դիմել Bever ընկերությանը (+374 10) 54 52 63 հեռախոսահամարով:

Դիտում՝ 10430
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW