“ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” միացվել են “Ալլյուր” դրամական փոխանցումների համակարգին

04.02.2010 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” մասնաճյուղերը միացվել են “Ալլյուր” դրամական փոխանցումների միջազգային համակարգին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Միացյալ վարկային քարտերի ընկերություն” ՓԲԸ-ում, “Ալլյուր” համակարգին միացվել են “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” 37 մասնաճյուղեր, որոնք փոխանցումներ են իրականացնում ռուբլիով, դոլարով եւ եվրոյով:

“Միացյալ վարկային քարտերի ընկերություն” ՓԲԸ-ն “Ալլյուր” դրամական փոխանցումների համակարգի կազմակերպիչն ու պրոցեսինգային կենտրոնն է:

Դիտում՝ 18977

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW